Նովրուզի ընթացքում «Զվարթնոց»-ը 8100 իրանցի է ընդունել

06.04.2017 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Զվարթնոց» #նովրուզ #Իրան

Նովրուզ տոնի ընթացքում՝ մարտի 15-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է Իրանից Հայաստան ժամանած 8100 ուղեւոր:

«Զվարթնոց»-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ անցած տարի Նովրուզի ընթացքում (մարտի 19-ից ապրիլի 4-ը) Հայաստան է ժամանել 5300 իրանցի զբոսաշրջիկ:

Ընթացիկ տարում իրանական ավիաընկերություններն ավելացրել էին դեպի Հայաստան չվերթների թիվը: Նովրուզի օրերին իրականացվել է 80 կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթ, մինչդեռ 2016թ. այս ցուցանիշը կազմում էր 48:

Դիտում՝ 2260
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW