Հայէկոնոմբանկը տրամադրում է վարկային գծեր ընտանեկան դրամագլուխը տնօրինող անձանց՝ 20% տարեկան տոկոսադրույքով: «Վարկառուն այն ֆիզիկական անձն է, որը պետական աջակցության հաշվին առկա ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունի, կարող է օգտվել վերոնշյալից (ամսական առավելագույնը 25 000 դրամ)՝ նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում ներկայացրել են վարկային գծի առավելագույն գումարի հաշվարկվման մեխանիզմը. վարկի տրամադրման ամսաթվին հաջորդող ամսվանից մինչեւ վարկային գծի վերջնաժամկետն ընկած ամիսների քանակը բազմապատկվում է 25 000 դրամով, որից նվազեցվում են վարկային գծի ամբողջ ժամանակահատվածում հաշվարկված տոկոսները (ժամանակացույցով սահմանված ամսական վարկի եւ տոկոսագումարի հանրագումարը չպետք է գերազանցի 25 000 դրամը):Վարկային գծի վերջնաժամկետն է 2017թ. դեկտեմբերի 25-ը: Tweet Դիտում՝ 4147