Մայիսից վերսկսվում են Մինսկ-Երեւան ուղիղ չվերթները

29.03.2017 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը մայիսից վերսկսում է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երեւան-Մինսկ երթուղով:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում նշել են, որ ավիաընկերությունը վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն նախատեսում է չվերթներ իրականացնել շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին:

Քաղավիացիայում հիշեցրել են, որ «Բելավիա»-ն նույն երթուղով վերջին չվերթն իրականացրել էր 2016թ. փետրվարի 4-ին:

Դիտում՝ 2578
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW