Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության եւ «Տարոն-Ավիա» ավիաընկերության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ապրիլից Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում բազավորվելու, կանոնավոր եւ ոչ կանոնավոր թռիչքներ է սկսելու իրականացնել հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրողը՝ «Տարոն-Ավիա»-ն:Քաղավիացիայում նշել են, որ ավիաընկերության թռիչքների մեկնարկը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ տարածաշրջանում տնտեսության զարգացմանն ու զբոսաշրջության ակտիվացմանը: «Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր, մասնավորապես՝ 2014թ. դեկտեմբերի 31-ից մեկնող ուղեւորներից ելքի 10 000 դրամ տուրքը չի գանձվում, 2017թ. հունվարի 1-ից Աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով, իսկ օդերեւութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար»,- ասված է հաղորդագրությունում: «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ն էլ ընթացիկ տարում նախատեսում է իրականացնել շուրջ $3 մլն-ի ներդրում՝ «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների ու ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման նպատակով: Tweet Դիտում՝ 6865