“Արմենտելը” կգործարկի GPRS ծառայությունն առաջիկա ամսվա ընթացքում

22.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 22 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն այսօր հայտնել է, որ ընկերությունը փորձարկման ռեժիմով գործարկել է շարժական ինտերնետի ծառայությունը (GPRS), որի կոմերցիոն մեկնարկը կկայանա առաջիկա ամսվա ընթացքում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Օլեգ Բլիզնյուկն ասել է այս մասին այսօր Ծաղկաձորում կայացած “Վիմպելկոմ” ԲԲԸ ղեկավարների եւ “Վիմպելկոմի” խմբի մեջ մտնող ընկերությունների գլխավոր տնօրենների խորհրդակցության ընդմիջման ընթացքում:

“ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը հայտնել է, որ ամռանը ընկերությունը կավելացնի իր բջջային ցանցի հզորությունը եւ կներդնի նոր բիլինգային համակարգը:

“Այն բիլինգային համակարգը, որը մենք ներդնում ենք Հայաստանում, թույլ կտա բարձր ճշգրտությամբ հաշվարկել ոչ միայն խոսակցությունների, այլեւ բոլոր այն լրացուցիչ ծառայությունների արժեքը, որոնք մինչ այդ Հայաստանում չէին մատուցվում”, - նշել է Օլեգ Բլիզնյուկը:

Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին, ընկերության գլխավոր տնօրենն ասել է, որ “ԱրմենՏելի” ուժեղ կողմն է համարում “կադրային ներուժը, պրոֆեսիոնալ եւ գրագետ աշխատող մարդկանց”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6781
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW