Անելիք Բանկը կանանց միամսյակի կապակցությամբ ակցիա է գործարկել

09.03.2017 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը` կանանց միամսյակին նվիրված, գործարկել է «50% ակցիա»-ն, որի շրջանակում բոլոր կին հաճախորդները կկարողանան օգտվել բանկի սակագներից՝ 50% զեղչով:

Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում բոլոր կին հաճախորդները կկարողանան կատարել SWIFT փոխանցումներ, վարձակալել պահատեղեր, բացել հաշիվներ, ստանալ MasterCard եւ Cirrus/Maestro քարտեր՝ 50% զեղչված սակագներով, ինչպես նաեւ կստանան «Բանկ-Հաճախորդ» համակարգով գործարքներ կատարելու անվճար իրավասություն:

Բացի այդ, բանկի բոլոր հաճախորդները, Անելիք Բանկի քարտերով անկանխիկ վճարելով www.biglemon.am կայքում զեղչային կուպոնների դիմաց, կստանան 50% զեղչ:

«Անելիք Բանկն ուրախ է պարբերաբար անակնկալներ մատուցել իր հաճախորդներին՝ ամրապնդելով բանկ-հաճախորդ կապը: Այս ակցիայով մենք ցանկանում ենք գարնանային հաճելի տրամադրություն փոխանցել մեր հաճախորդներին»,- նշել է Անելիք Բանկի Մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի ղեկավար Նունե Մելքումյանը:


Դիտում՝ 4499

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW