ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն կհամագործակցի Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնի հետ:Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, հուշագիրը ստորագրել են զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն ու Գյումրիի տեխնոլոգիական կենտրոն ծրագրի գլխավոր օպերատոր, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Հուշագրի շրջանակում կխրախուսվի Գյումրիի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ քննարկումների, առաջնահերթությունների սահմանման նպատակով հանդիպումների եւ սեմինարների կազմակերպումը:Անհրաժեշտության դեպքում կիրականացվեն մասնագիտական խորհրդատվություններ եւ ուսուցում, Շիրակի մարզի եւ Գյումրի քաղաքի երիտասարդների ներգրավմամբ ու մասնակցությամբ զբոսաշրջության ոլորտի հաքաթոնների համատեղ կազմակերպում:Կողմերը մտադիր են աջակցել մարզի եւ Գյումրի քաղաքի զբոսաշրջության ոլորտի խթանմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների եւ ֆլեշմոբերի կազմակերպմանը, Գյումրիի զբոսաշրջության զարգացման համար թիրախային փողոցների, թաղամասերի եւ այլ վայրերի վերափոխման, ձեւավորման գաղափարների մշակմանը: Tweet Դիտում՝ 3052