ՀՀ-ում ուղեւորահոսքը հունվար-փետրվարին 21%-ով ավելացել է

03.03.2017 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների ուղեւորահոսքը հունվար-փետրվար ամիսներին կազմել է 309 628 մարդ, որը 21,6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ինչպես հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, փետրվարին «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 136 263 մարդ՝ 18,5%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:

Հունվար-փետրվար ամիսներին, 2016թ. նույն ամիսների հետ համեմատ, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորհոսքի 19,8% աճ:

Միեւնույն ժամանակ, «Զվարթնոց» օդանավակայանում տարվա առաջին երկու ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 2 576 տոննա ապրանք, որը 49,4%-ով գերազանցում է 2016թ. նույն ամիսների ցուցանիշը:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում փետրվարին ուղեւորահոսքը կազմել է 4 224 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 233%-ով:

Հունվար-փետրվար ամիսներին «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքն ավելացել է 150%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
 
«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 9,9%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները:

Դիտում՝ 3692

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW