Ճանապարհային երթեւեկության խախտման վարչական տուգանքի վճարի ուշացման դեպքում տուգանքի գումարին ավելացող 50 տոկոս տույժը կվերացվի:ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգն ու դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը, որից եւ բխում է վերոնշյալը:ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշել է, որ բարեփոխումները նախատեսվում են չորս հիմնական ուղղությամբˋ վարչական իրավախախտումներ եւ տուգանքներ, ճանապարհային երթեւեկության կազմակերպում, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում, տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում եւ վարորդական վկայականների տրամադրում:Փոխոստիկանապետը նշել է, որ կատարվելիք փոփոխության արդյունքում վարչական բեռի թեթեւացումից բացի կպարզեցվի երթեւեկության կարգն, ու այն առավել վերահսկելի կդառնա: Tweet Դիտում՝ 3897