«Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությունը փետրվարի 19-ին բարեգործական այց է կատարել Արցախի Թալիշ սահմանամերձ բնակավայր:Ինչպես հայտնել են նախաձեռնությունից, այցի ընթացքում բնակավայրի զինվորական շտաբում տեղադրվել են լուսադիոդային լամպեր, ինչպես նաեւ արեւային ջրատաքացուցիչ` «Շտիգեն» ընկերության կողմից: Եվս 185 լամպեր տրամադրվել են Թալիշի գյուղապետարանին՝ հետագայում դրանք ընտանիքներին փոխանցելու նպատակով:«ԼՂՀ կառավարությունը ներկայում Թալիշի զարգացման ուղղությամբ լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում, որոնց ավարտից հետո այն կդառնա սահմանամերձ ամենաժամանակակից բնակավայրը»,- ասված է հաղորդագրությունում:«Լուսավոր Սահման»-ն ու «Շտիգեն»-ը հորդորում են այլ ընկերություններին եւս ներդրումն ունենալ Թալիշի վերակառուցման գործում:Կամավորական նախաձեռնության նպատակն է Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով կրճատել էլեկտրաէներգիայի սպառման ամենամսյա վճարները: Ծրագրի շրջանակում արդեն լուսավորել է Տավուշի սահմանամերձ վեց գյուղ: Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին: Tweet Դիտում՝ 2537