Հայէկոնոմբանկի վարկերը հնարավոր է մարել Idram եւ Easypay տերմինալներով

10.02.2017 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան վարկերի մարումն իրականացնել Idram եւ Easypay վճարային տերմինալների միջոցով` առանց բանկ այցելելու:

Ինչպես հայտնել են բանկում, ծառայությունը հասանելի է շուրջօրյա` Easypay եւ Idram ընկերություննների 800-ից ավելի տերմինալների միջոցով, որոնք տեղակայված ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում:

Բանկում տեղեկացրել են, որ մարում կատարելիս անձը հաստատող փաստաթղթի դաշտում անհրաժեշտ է լրացնել նույնականացման քարտի կամ անձնագրային տվյալները, իսկ պայմանագրի դաշտում՝ վարկի պայմանագրի համարը (հնարավոր է լրացնել միայն թվերը):

Դիտում՝ 6406

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW