ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների եւ գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը նշել է, որ ներդրումային ծրագրերը կհրապարակվեն հաջորդ շաբաթ:«Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է $2,4 մլրդ, որից կառավարության աշխատակազմը 2017թ. համար հնարավոր է համարում իրագործել $830-850 մլն արժողությամբ ծրագրերը»,- հայտարարել է վարչապետը՝ ընդգծելով, որ ծրագրերի կատարման ծավալն ու ընթացքը կախված է փոխադարձ աշխատանքից: «Դա այն ներուժն է, որ մենք այս պահին տեսնում ենք: 345 ծրագրի ե՛ւ ֆինանսական աղբյուրն է հայտնի, ե՛ւ իրագործողը: Ընդ որում՝ սա ամփոփ ծրագիր է, որտեղ կա ե՛ւ դրամաշնորհ, ե՛ւ համայնքի բյուջե, ե՛ւ մասնավոր ներդրում, ե՛ւ պետբյուջե, ե՛ւ վարկային միջոց»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:Վարչապետը տեղեկացրել է, որ ներկայում կառավարությունում քննարկվում է եւս 55 ծրագիր: Tweet Դիտում՝ 10532