«Կոնվերս Ինկասացիա»-ն նախատեսում է այս տարի ընդլայնել հաճախորդների շրջանակը՝ այդ թվում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների ներգրավման հաշվին:Ինչպես Banks.am-ի հետ զրույցում նշել է «Կոնվերս Ինկասացիա»-ի գործադիր տնօրեն Գառնիկ Կարապետյանը, դա ինկասացիոն ծառայությունների ընդլայնման հեռանկարային ուղղություն է:«Ֆիզիկական անձիք եւս, ինչպես իրավաբանականները, կանխիկ դրամական միջոցների եւ այլ թանկարժեք իրերի անվտանգ, անկորուստ ընդունման, հանձնման, փոխադրման եւ պահպանման կարիք ունեն»,- ասել է նա:Գառնիկ Կարապետյանը նշել է, որ դրա համար կան բոլոր նախադրյալները, ինչպես նաեւ համապատասխան փորձ: Այսօր «Կոնվերս Ինկասացիա»-ի փոխադրումները կազմակերպվում են տեխնիկապես լավ զինված ինկասացիոն տիպի հատուկ զրահապատ մեքենաներով՝ ամբողջ Հայաստանի եւ Արցախի տարածքում, բարձր մասնագիտական որակավորում ունեցող ինկասատորների կողմից, իսկ տեղափոխվող գումարները եւ այլ արժեքները պարտադիր կերպով ամբողջությամբ ապահովագրվում են ինկասացիայի կողմից:«Համագործակցելով անվտանգության այլ կազմակերպությունների հետ՝ դիտարկում եւ վերահսկում ենք մեր ինկասացիոն ուղերթների ամբողջ գործընթացը՝ ապահովելով գաղտնիություն թե՛ հաճախորդի, թե՛ մեր գործունեության վերաբերյալ»,- ասել է մեր զրուցակիցը:Անդրադառնալով ընկերության մրցակցային առավելություններին՝ Գառնիկ Կարապետյանն առանձնացրել է դրամական կանխիկ միջոցների առավելագույն քանակի սահմանափակման բացակայությունը, հաճախորդի առջեւ ամբողջական նյութական պատասխանատվությունը, փոխադրման ժամանակացույցի պահպանումն ու ճկուն գնային քաղաքականությունը:«Հիմք ընդունելով Կոնվերս Բանկի հետ համագործակցությունը՝ բանկի հաճախորդներին տրամադրում ենք սակագների էական զեղչեր, ինչպես նաեւ լրացուցիչ զեղչերից օգտվում են մեր կազմակերպությանը դիմող այն հաճախորդները, որոնք հաշիվ են բացում Կոնվերս Բանկում»,- հավելել է Գառնիկ Կարապետյանը: «Այս տարի մեր գործունեությունը միտված է լինելու նոր՝ այդ թվում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների ներգրավմանը, մատուցվող ծառայությունների որակի՝ էլ ավելի բարձրացմանը: Մենք վստահ ենք, որ ապագան միայն մրցունակ, հաճախորդներին լավագույն պայմաններով լավագույն ծառայություններ մատուցողներինն է լինելու»,- ամփոփել է մեր զրուցակիցը: Tweet Դիտում՝ 7774