Սամվել Կարապետյանը վերահաստատել է դիրքը Forbes-ի վարկանիշում

26.01.2017 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը վերահաստատել է իր տեղը Ռուսաստանի առեւտրային անշարժ գույքի առաջատարների ցուցակում:

Forbes ամսագրի ռուսաստանյան տարբերակում հրապարակված «Ռուսաստանյան անշարժ գույքի արքաները-2017» վարկանիշում Սամվել Կարապետյանը, ինչպես եւ անցած տարի, զբաղեցրել է 3-րդ տեղը:

Վարկանիշի համաձայն`անշարժ գույքի վարձակալությունից Սամվել Կարապետյանի եկամուտը 2016թ. կազմել է $670 մլն՝ 10%-ով գերազանցելով նախորդ տարվա արդյունքը:

«Չնայած ճգնաժամին՝ «Տաշիրը» 2016թ. մեկնարկեց խոշոր նախագիծ ՝ Մոսկվայի Կրասնոպրեսնենսկայա գետափնյա փողոցի վրա գտնվող բազմաֆունկցիոնալ համալիրը: Ծրագրված ներդրումները կազմում են $300 մլն»,- նշել են ամսագրում:

«Տաշիր» ընկերությունների խումբը Forbes-ի անշարժ գույքի վարձակալության վարկանիշում առաջին անգամ ներառվել է 2007թ.՝ $67 մլն ցուցանիշով զբաղեցնելով 12-րդ տեղը:

Վարկանիշում ընդգրկված են Ռուսաստանում առեւտրային անշարժ գույքի 30 սեփականատերերը: Ընկերությունները գնահատելիս հանդեսը հիմնվում է անշարժ գույքի սեփականատերերի տրամադրած տեղեկությունների, ինչպես նաեւ խորհրդատվական ընկերությունների, մասնագիտացված ինտերնետ-աղբյուրների, Մոսկվայի կառավարության եւ տեղական իշխանությունների տվյալների վրա:

Դիտում՝ 11727
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW