Հայաստանը եւ Համաշխարհային բանկն (ՀԲ) այսօր ստորագրել են $50 մլն գումարով զարգացման քաղաքականության ֆինանսավորման գործառնությունը՝ տնտեսության առանցքային ոլորտներում կառավարության բարեփոխումների ծրագրին սատարելու համար: Զարգացման քաղաքականության ֆինանսավորման 4-րդ վարկային ծրագիրը (ԶՔՖ-4) օժանդակում է Հայաստանի բարեփոխումների լայն շրջանակի՝ խթանելով հարկաբյուջետային, սոցիալական եւ բնապահպանական կայունությունը եւ ամրապնդելով մրցունակությունը: Այն 2013-2016 թթ. ընդգրկող՝ չորս ԶՔՖ-ների ծրագրային շարքի վերջին գործառնությունն է:«Մեր նպատակն է սատարել Հայաստանի մակրոտնտեսական կայունությանը: Սույն գործառնությունը կօգնի բարելավել երկրի մրցունակությունը եւ գործարար միջավայրը եւ ավելացնել զբաղվածության հնարավորությունները»,- նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին: Նրա փոխանցմամբ՝ ԶՔՖ շարքը հիմնված է Համաշխարհային բանկի եւ Հայաստանի երկարամյա գործընկերության վրա եւ հենվում է նախորդ գործառնությունների վրա: Ընթացիկ շարքի առանցքում արտաքին բարձր խոցելիության եւ տեղի չտվող գործազրկության պայմաններում երկրի առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավման հարցում կառավարությանն աջակցելն է:Վարկը տրամադրվել է 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ: Tweet Դիտում՝ 11086