2016թ. նոյեմբերին Հայաստանի պարենային ապրանքների շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 2,8% գնաճ:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նոյեմբերին արձանագրված պարենամթերքի գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում գների 28,5% բարձրացումը:Նշված ապրանքախմբում այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 2,9% գնանկում:Մրգի ապրանքախմբում գները 2015թ. նոյեմբերի համեմատ աճել են 17,7%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ`2,1%-ով:Շաքարավազը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 14,8%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1,9%-ով:2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ կաթնամթերքի գինը նվազել է 3,2%-ով, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 1,6% գնաճ:Ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 2,1% գնանկում, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ՝ 1,4% գնաճ:Կենդանական եւ բուսական յուղերի ապրանքախմբում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 0,2% գնանկում, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ՝ 1,3% գնաճ: 2016թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի եւ ծխախոտի՝ 0,2%, ինչպես նաեւ այլ մթերքի 0,4% գնաճ:Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. նոյեմբերի համեմատ աճել է 10,2%-ով, իսկ 2016թ. հոկտեմբերի համեմատ` նվազել 0,7%-ով:Հանրապետությունում նախորդ ամսվա համեմատ գրանցվել է հրուշակեղենի՝ 1,5%, հացամթերքի՝ 0,2% եւ մսամթերքի 0,1% գնանկում, իսկ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:Բացի այդ, ոչ պարենային ապրանքների ՀՀ շուկայում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0,2% գնանկում, միեւնույն չափով էժանացել են նաեւ ծառայությունները:Բենզինի եւ դիզելային վառելիքի գները մեկ ամսում նվազել են համապատասխանաբար 3,5%-ով եւ 2,9%-ով:Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ աճել են 1%-ով, իսկ 2015թ. նոյեմբերի նկատմամբ նվազել են 0,6%-ով: Tweet Դիտում՝ 3710