Լիցենզավորման ընթացակարգերը կկրճատվեն

01.12.2016 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է որակավորման ստուգումներինˋ լիցենզավորում իրականացնող մարմիններին հանձնարարելով երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել որակավորման կարգերն ու կառավարության աշխատակազմին ներկայացնել անհարկի պահանջվող ընթացակարգերի նվազեցման վերաբերյալ առաջարկներ:

«Հասարակական որոշ կազմակերպություններ ահազանգում են այդ գործընթացի վերանայման անհրաժեշտության մասին: Որակավորման ստուգումները պետք է իրականացվեն առավելագույն թափանցիկ եւ պարզ ընթացակարգով»,- ասել է վարչապետը:

Ստուգումների օբյեկտիվությունը բարձրացնելու նպատակով կառավարության ղեկավարն առաջարկել է նաեւ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել լիցենզավորման մարմիններում որակավորման ստուգումները միայն տեխնիկական միջոցներով իրականացնելու հնարավորություններն ու ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Դիտում՝ 2764

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW