2006 թվականին Հայաստանում կոնյակի արտադրությունը կազմել է 9057.9 հազար լիտր

20.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կոնյակի արտադրությունը կազմել է 9057.9 հազար լիտր, կրճատվելով 2005 թ. հետ համեմատ 0.8%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, օղու եւ լիկյորային արտադրանքի արտադրությունը 2006 թ. կազմել է 12801.1 հազար լիտր, կրճատվելով 2005 թ. հետ համեմատ 8%-ով:

Գինու արտադրանքի ծավալը 2006 թ. կազմել է 3825.6 հազար լիտր, կրճատվելով 43.2%-ով: Գարեջրի արտադրանքը 2006 թ. աճել է 17.4%-ով եւ կազմել է 12617.6 հազար լիտր, իսկ շամպայնը` 542.8 հազար լիտր (աճը` 4.5%):
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8157

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW