Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն այսօր հայտարարել է Հայաստանում American Express նոր կայքի գործարկման մասին: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հանդիսանում է Հայաստանում American Express ընկերության բացառիկ գործընկերը, եւ նոր կայքը մշակվել է ընկերությունների համատեղ ուժերով: Կայքը կառուցված է American Express-ի կողմից եվրոպական մի շարք երկրներում ներկայում կիրառվող առաջադեմ պլատֆորմի վրա եւ փոխարինում է նախորդ կայքին, որը հասանելի էր միեւնույն հասցեով»,- նշել են բանկում: «Մենք ուրախ ենք Հայաստանում գործարկել American Express-ի նոր կայքը` մանրակրկիտ պլանավորման եւ մշակման աշխատանքների ավարտից հետո: Նոր դիզայնը պարզ է, հարմար օգտագործման համար եւ թույլ է տալիս գործող եւ ապագա քարտատերերին, ինչպես նաեւ առեւտրի եւ սպասարկման կետերին դյուրին եղանակով գտնել այն տեղեկատվությունը, որը նրանք փնտրում են»,- ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Կայքում այցելուները կարող են ծանոթանալ գործող American Express քարտերին, համեմատել դրանց առավելությունները: Բացի այդ, այցելուները կարող են դիմել այս քարտերի ձեռքբերման համար՝ առանց բանկի մասնաճյուղեր այցելելու՝ լրացնելով քարտի պատվիրման առցանց հայտը:Բանկում նշել են, որ American Express գործող քարտատերերը նույնպես կգտնեն օգտակար տեղեկատվություն նոր կայքում, քանի որ այն նաեւ համալրված է քարտերի պարգեւատրումների ծրագրերի եւ ապահովագրական ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությամբ, քարտերին առնչվող ֆինանսական տվյալներով, ինչպես նաեւ American Express քարտատերերի համար հասանելի առաջարկներով:«Նոր կայքը մշակելիս հաշվի են առնվել նաեւ առեւտրի եւ սպասարկման կետերի կարիքները: Այն պարունակում է տեղեկատվություն American Express քարտերը` որպես վճարման միջոց ընդունելու առավելությունների վերաբերյալ: Այն առեւտրի եւ սպասարկման կետերը, որոնք ցանկանում են սկսել սպասարկել American Express քարտեր, կարող են առցանց դիմել տվյալ ծառայությունն ակտիվացնելու համար»,- ընդգծել են բանկում: Tweet Դիտում՝ 4859