Մինչեվ փետրվարի վերջը “Յունիբանկը” կկրկնապատկի իր կանոնադրական հիմնադրամը
15.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 15 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Յունիբանկ” ՓԲԸ-ն մինչեւ 2007 թ. փետրվարի վերջը նախատեսում է կրկնապատկել իր կանոնադրական հիմնադրամը:
“Յումիբանկի” մամլո ծառայությունում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին այսօր հայտնեցին, որ ՀՀ Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել “Յունիբանկ” ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամի համալրման վերաբերյալ, որը ներկայումս կազմում է 2 մլրդ 799 մլն 850 հազար դրամ:
Համալրումը կկատարվի նոր բաժնետիրոջ` “Յունիաստրում Ասսետ մենեջմենտ” ՍՊԸ-ի կողմից:
Ներկայումս բանկը ունի երեք բաժնետեր` Debban Investments Limited, “Յունիինվեստ” եւ “Էվաինվեստ”, որոնց բաժին է ընկնում կանոնադրական հիմնադրամի, համապատասխանաբար, 10%, 39% եւ 51%:
Կանոնադրական հիմնադրամի համալրման գործընթացի ավարտից հետո ”Յունիբանկ”-ի բաժնետերերի բաժնեմասերը կբաշխվեն հետեւյալ կերպ.
Debban Investments Limited` 279.985.000 դրամ, 5%
“Յունիինվեստ” ՍՊԸ ` 1.091.941.500 դրամ, 19.5%
“Էվաինվեստ” ՍՊԸ` 1.427.923.500 դրամ, 25.5%
“Յունիաստրում Ասսետ մենեջմենտ” ՍՊԸ`2.799.850.000 դրամ, 50 %:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: