Անելիք Բանկն ավելացրել է կանոնադրական կապիտալը

11.11.2016 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկն ավարտել է լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման գործընթացը:

Բանկում նշել են, որ բոլոր՝ 405 511 բաժնետոմսերը տեղաբաշխվել են փակ բաժանորդագրությամբ:

«Համալրումն իրականացվել է բանկի նոր բաժնետիրոջ կողմից, որի արդյունքում բանկի կանոնադրական կապիտալն ավելացել է 21.8 մլրդ դրամով:

Բաժնետերերի կողմից ձեւավորվել է բանկի նոր խորհուրդ, որում ընդգրկվել են բանկային համակարգում բազմամյա փորձ ունեցող մասնագետներ: Հիմնվելով բանկի նոր բաժնետիրոջ թիմային փորձի վրա` բանկը որդեգրելու է նոր ռազմավարություն` նպատակ ունենալով առաջատար դիրքեր զբաղեցնել ՀՀ բանկային համակարգում:

Հիմնվելով լավագույն միջազգային ֆինանսական համակարգերի փորձի վրա` Անելիք Բանկն առաջարկելու է իր հաճախորդների պահանջմունքներին համապատասխան թարմացված բանկային ծառայությունների տեսականի` համալրված առաջադեմ տեխնոլոգիական լուծումներով»,- ասված է հաղորդագրությունում:

«Անելիք Բանկի բաժնետոմսերի հաջող թողարկումը վկայում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա ներդրողների կողմից հետաքրքրվածության մասին, ինչն էլ հնարավորություն կտա առաջիկայում մեծացնել բանկի գործունեության շրջանակները»,- ասել է Անելիք Բանկի խորհրդի նոր նախագահ Վարդան Դիլանյանը:

Դիտում՝ 72349

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW