Վարչապետ. ՀՀ ԱՎԾ-ի առջեւ մաքսիմալ օբյեկտիվ լինելու խնդիր է դրված

10.11.2016 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայության գլխավոր տնօրեն Կոնրադ Պեսենդորֆերին:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը կարեւորել է պաշտոնական վիճակագրության դերը որոշումների կայացման գործում եւ արդյունավետ համարել Հայաստանի ու Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայությունների համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով:

Կարեն Կարապետյանն օգտակար է համարել Եվրոպական Միության աջակցությամբ ՀՀ վիճակագրական համակարգում ԵՄ չափանիշների ներդրումը, ինչպես նաեւ ԵՄ «Թվինինգ» ծրագրի շրջանակում ներկայում շարունակվող աշխատանքները:

Ավստրիայի ԱՎԾ-ի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ եվրոպական վիճակագրական համակարգի նոր զարգացումների ներքո մշակվում են վիճակագրական գործիքակազմի կիրառման նոր չափանիշներ, որոնց նպատակն օբյեկտիվ, անկողմնակալ եւ գիտական մտքի զարգացմանը համահունչ վիճակագրական համակարգի ձեւավորումն է:

Կառավարության ղեկավարը իր հերթին նշել է, որ քայլեր են կատարվում ՀՀ վիճակագրական համակարգի արդիականացման ուղղությամբ:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առջեւ մաքսիմալ օբյեկտիվ ու անկախ լինելու խնդիր է դրված, քանի որ հանրային վստահության ապահովման համար անհրաժեշտ է ինֆորմացիոն աղբյուրների եւ ելակետային տվյալների հավաստիություն:

Հաշվի առնելով օբյեկտիվ վիճակագրական տվյալների կարեւորությունը որոշումների կայացման գործում՝ Կարեն Կարապետյանը կարեւորել է վիճակագրական տվյալների քննարկման ժամանակ հետադարձ կապի ապահովումը, ինչը թույլ կտա հասկանալ ելակետային ինֆորմացիայի սխալմունքի հավանականությունը եւ հնարավորինս բացառել դա:

Դիտում՝ 2636
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW