ԱԶԲ-ն կֆինանսավորի Վանաձոր-Բագրատաշեն մայրուղու վերանորոգումը

03.11.2016 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ասիական զարգացման բանկը շուրջ €44 մլն (մոտ $50 մլն) վարկ կտրամադրի Վանաձոր-Բագրատաշեն 51,5 կմ երկարությամբ մայրուղու վերանորոգման համար:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի նախագիծը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի փոխանցմամբˋ վարկը կտրամադրվի 22 տարի մարման ժամկետով, որից 15-ը՝ արտոնյալ:


Դիտում՝ 3812

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW