ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային, որը ՀՀ է ժամանել ««Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառումն Առեւտրի համաշխարհային կազմակերպության Առեւտրի դյուրացման համաձայնագրի համատեքստում» խորագրով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:Կարեն Կարապետյանը կարեւորել է Երեւանում աշխատաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն եւս մեկ քայլ է դեպի առավել թափանցիկ ու որակյալ ծառայությունների մատուցում: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել կառավարության՝ հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ եւ ընդգծել, որ բարեփոխումների առաջնային նպատակը բիզնեսի համար հավասար, արդար ու մրցունակ դաշտի ստեղծումն է:Կունիո Միկուրիան էլ նշել է, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը մտադիր է ընդլայնել երկկողմ գործակցությունը՝ անհրաժեշտ օժանդակությունն ուղղելով դեպի այն ոլորտները, որտեղ ամենից շատ դրա պահանջարկը կա: Tweet Դիտում՝ 3100