ՎԶԵԲ-ը ֆինանսական խորհրդատուների համար Երեւանում դասընթաց կանցկացնի

07.10.2016 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգազման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանում ՓՄՁ-ների Ֆինանսավորման ու զարգացման խումբը եւ Եվրոպական Միությունը՝ որպես տեղական բիզնես-խորհրդատվական ծառայությունների կայուն ենթակառուցվածքի զարգացման աջակցության շարունակություն, հոկտեմբերի 26-28-ին Երեւանում նախաձեռնել են «ՓՄՁ-ների Ֆինանսներ» թեմայով եռօրյա հատուկ դասընթաց:

Տեղական ֆինանսական խորհրդատուների համար նախատեսված դասընթացը կանցկացնի ՎԶԵԲ-ի կողմից հատուկ հրավիրված միջազգային փորձագետ Խուան Գամեչոն, որը ֆինանսների ոլորտի առաջատար միջազգային թրեյներ է, ACCA, ICAEW, CIMA, փորձագետ, զարգացած եւ զարգացող շուկաների ֆինանսաբանկային ոլորտում ավելի քան 20 տարիների փորձառությամբ: Վերջին տասնամյակում Խուան Գամեչոն վերապատրաստում է Եվրոպայի, Միջին Արեւելքի, Հյուսիասային Աֆրիկայի եւ Չինաստանի ֆինանսաբանկային ոլորտի բարձր օղակի ղեկավարներին եւ խորհրդատուներին:  

Դասընթացի առաջին օրը՝ հոկտեմբերի 26-ին, մասնակիցներին կներկայացվի՝

-    Գործարար վերլուծության ներածություն,
-    Case Study -ների սեմինար – քննարկում,
-    ՓՄՁ-ներում գործընթացների բարելավում  եւ հավելյալ արժեքի ստեղծում,
-    Ընտրված դեպքի ուսումնասիրություն, խմբային աշխատանք,
-    Ընկերության ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն,
-    Ֆինանսական վերլուծություն - աշխատանքային քննարկում:

Դասընթացի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, մասնակիցներին կներկայացվի՝

-    Դրամական հոսքերի վերլուծություն,
-    Դրամական հոսքերի հաշվետվության կազմում եւ ռիսկերի գնահատում՝ օգտագործելով դրամական հոսքերի կանխատեսումները,
-    Նոր Case Study սցենարի Ֆինանսական վերլուծություն: Քաղված դասերը,
-    Պարտքային ֆինանսավորում եւ վարկային ռիսկերի վերլուծություն,
-    Case Study - աշխատանքային քննարկում:

Դասընթացի երրորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, մասնակիցներին կներկայացվի՝

-    Կապիտալ եւ մասնային ներդրումների Ֆինանսական վերադարձելիությունը,  
-    ՎԶԵԲ-ի կապիտալ ներդրումների թիմի շնորհանդեսը (ՎԶԵԲ-ի թիմը կներկայացնի տարբեր հաջողակ նախագծեր իրականացնող ընկերություններում bանկի ներդրումային նպատակները, իրականացված ներդրումային հաջողված ծրագրեր),  
-        Գնահատելով կառավարման կարողությունները եւ ՓՄՁ-ների իրավական գնահատում,
-    ՎԶԵԲ-ի անդամներից կազմված կոմիտեին դասընթացի շրջանակում մասնակիցների կողմից մշակված նախագիծ-առաջարկների շնորհանդես, ներքին քննարկում,
-    Մասնակիցների կողմից անհատական գործողությունների պլանների մշակում,
-    Դասընթացի ամփոփում:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են մինչեւ հոկտեմբերի 17-m իրենց CV-ներն ուղարկել knowhowarmenia@ebrd.com էլեկտրոնային հասցեով, իսկ հավելյալ տեղեկատվության համար զանգահարել +37410 590901 հեռախոսահամարով:

2003-ից ի վեր ավելի քան €5,3 մլն ֆինանսավորում է տրամադրվել Հայաստանում ՓՄՁ-ների համար ՎԶԵԲ-ի խորհրդատվական ծրագրերին եւ շուկայի զարգացմանն ուղղված գործառնություններին:

ՎԶԵԲ-ը, որը պատկանում է 64 պետությունների եւ երկու միջպետական կազմակերպությունների, աջակցում է շուկայական տնտեսության եւ ժողովրդավարության զարգացմանը: ՎԶԵԲ-ին կարելի է հետեւել web, Facebook  եւ Twitter կայքերում:

Դիտում՝ 5851
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW