ՀՀ-ում ռուսական ներդրումների մեծ ներուժ կա, ասել է վարչապետը

04.10.2016 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային, բարեկամական հարաբերություններն ունեն ամուր հիմքեր եւ ընդգծել, որ փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով:

Նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական հիմնական գործընկերն է՝ Կարեն Կարապետյանը կարեւորել է առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր եւ հավելել, որ ներդրումային նոր ծրագրերի իրականացման ու առեւտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ:

Իվան Վոլինկինն էլ ընդգծել է, որ պատրաստ է աջակցել ՀՀ նոր կառավարությանը համատեղ նախաձեռնությունների իրականացման գործում:   

Դիտում՝ 18560

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW