Սեպտեմբերի 28-ին Բելգիայի Թագավորական Ակադեմիայում, ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, անցկացվել է հայկական գինիների համտես:ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ համտեսը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանությանն եւ ԵՄ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցչի կողմից՝ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի ու բելգիական Armenian Brandy and Wine ընկերության հետ համագործակցությամբ։Ներկայացվել է հայկական գինեգործական ոլորտի 15 ընկերությունների 37 լավագույն գինիների տեսականի:Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման նպատակն է նպաստել ԵՄ շուկայում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, խթանել դեպի ԵՄ շուկա արտահանման ծավալների աճը եւ բացահայտել նոր գործընկերներ:ԱԳՆ-ում հիշեցրել են, որ սա Բելգիայում ՀՀ դեսպանության եւ ԵՄ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցչի կողմից կազմակերպված 2-րդ նմանօրինակ միջոցառումն է: Որպես առաջին միջոցառման գործնական արդյունք՝ գինիների ներմուծմամբ զբաղվող բելգիական ընկերություններն ընթացիկ տարում ներմուծել են ավելի քան 20 000 շիշ հայկական գինի: Tweet Դիտում՝ 3555