Էրեբունի-Երեւան տոնն այս տարի կնշվի «համեստ ձեւաչափով»

23.09.2016 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հայտարարել է, որ «քաղաքի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձեւաչափով»:

«Դեռ այս տարվա մայիսին վերանայեցինք Երեւան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ համապատասխան աջակցություն ցուցաբերեցինք ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր եւ հաշմանդամություն ձեռք բերած երեւանաբնակ զինծառայողների ընտանիքներին: Այդ վերանայումը հիմնականում իրականացվել է «Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցներից»,- ասել է քաղաքապետը:

Նրա խոսքով՝ Երեւանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, ծրագրում չեն ներառվի նաեւ ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը:

«Փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների, վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, կտրամադրվեն նվերներ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հանձնարարել է կազմել նաեւ սահմանամերձ գոտիներում ծառայող երեւանաբնակ զինծառայողների ծնողների այցի կազմակերպման ծրագիրը, որը եւս ներառված է տոնակատարության միջոցառումների ծրագրում եւ կկազմակերպվի հոկտեմբերին:

Դիտում՝ 3491
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW