Հայաստանի ԿԲ-ն մտադիր է 2007 թ. սղաճն ապահովել 4% մակարդակի վրա եւ թույլ չտալ սղաճային ճնշման կտրուկ նվազում

05.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 5 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) մտադիր է 2007 թ. սղաճն ապահովել 4% մակարդակի վրա:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով 2007թ. դրամավարկային քաղաքականությունը:

Նա նշել է, որ 2006 թ. սղաճը կազմել է 5.2 %, իսկ թույլատրելի սղաճային տատանումների միջանցքը սահմանվել է 1.5% չափով:

Ինչպես ասել է ԿԲ ղեկավարը, սղաճային ճնշման կտրուկ թուլացումն անցանկալի է Հայաստանի համար, քանի որ հաշվի առնելով վերջին 8 տարիների ընթացքում գրանցված տնտեսական աճի բարձր չափանիշները, դա կարող է հանգեցնել ազգային դրամի ավելի ամրապնդմանը:

Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Հայաստամի սղաճի միջին ցուցանիշը վերջին 8 տարիների ընթացքում կազմել է 2.5%, որն ԱՊՀ երկրներում ամենացածր ցուցանիշներից մեկն է:

ԿԲ ղեկավարն ասել է, որ 2006 թ. հայկական դրամն ամրապնդվել է եւս 9%-ով: 2005 թ. ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը կազմել էր 457, իսկ 2006 թ. այն կազմել էր 416 դրամ:

Տիգրան Սարգսյանի խոսքերով, 2007 թ. Հայաստանի Կենտրոնական բանկը մտադիր է կիրառել փոխարժեքի նոր ռեժիմներ` սղաճային գործընթացներին համահունչ: Նա նշել է, որ պետբյուջեի եկամուտների եւ ծախսերի հաշվառման ժամանակ հաշվի է առնվելու այն փոխարժեքն, որը կգրանցվի բյուջեի նախագիծը պատրաստելուց մեկ ամիս առաջ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7802
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW