«Տաշիրը» կառուցել է Օլեգ Տաբակովի թատրոնի նոր շենքը

16.09.2016 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Տաշիր» ընկերությունների խումբը հանդես է եկել որպես Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ գործող թատրոնի նոր շենքի կառուցման հիմնական ներդրող:

Նոր շենքի բացումն արել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, նշվում է «Տաշիրի» տարածած հաղորդագրության մեջ:

Նոր շենքը թատերական մի շարք տարածքներ ունեցող 5 հազ. քմ մակերեսով բազմաֆունկցիոնալ համալիր է: Սրահի գլխավոր առանձնահատկությունն է բեմի տրանսֆորմացիայի հատուկ տեխնոլոգիան, որը չունի մոսկովյան որեւէ մեկ այլ թատրոն:

Շենքի հարդարման նպատակով օգտագործվել են թատրոնների համար ոչ սովորական նյութեր, ինչպիսիք են կերամոգրանիտը, չժանգոտող պողպատը, ապակին, փայտը եւ լուսադիոդային լուսավորությամբ տարածական դեկորները:

1997թ. Մոսկվայի կառավարությունը ընդունել էր թատրոնի նոր շենքի կառուցման մասին որոշում, սակայն շինարարությունը մեկնարկել է միայն 2012 թ.: Աշխատանքները ֆինանսավորվել են համատեղ «Տաշիր» ընկերությունների խմբի եւ քաղաքային բյուջեի միջոցներով:

«Տաշիրի» ջանքերով ավարտվել է շենքի շինարարությունը, բարեկարգվել է հարակից տարածքը, ավարտվել են ճակատային մասի եւ տանիքի կառուցման աշխատանքները, ինչպես նաեւ մասնակի կատարվել է համալիրի տեխնիկական զինումը:

Դիտում՝ 4045

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW