Երեւանի «Տաշիր սթրիթ» առեւտրի կենտրոնում այսօր բացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության բաժանորդների սպասարկման կենտրոնը:Ինչպես նշել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, սպասարկման կենտրոնի հիմքում դրված է «հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու գաղափարը»:Սպասարկման կենտրոնը կգործի շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10:00-22:00-ը: Կմատուցվեն հետեւյալ ծառայությունները` - Էլցանցին միացման պայմաններին ծանոթացում եւ բաժանորդագրություն, - Ուշացումների եւ տեխնիկական բնույթի հարցերի քննարկում,- Էլեկտրաէներգիայի ծախսի հետ կապված անհամաձայնություններ եւ բողոքներ, - Իրավաբանական օգնություն էլեկտրաէներգիայի սպառմանն առնչվող հարցերում, - Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարելիք գումարի ճշտում եւ տեղում վճարում՝ բանկոմատների եւ POS-տերմինալների միջոցով:ՀԷՑ-ի տնօրենը տեղեկացրել է, որ մոտ օրերս կբացվի ընկերության մեկ այլ սպասարկման կենտրոն «Տաշիր» առեւտրի կենտրոնում, առաջիկայում նաեւ նոր կենտրոններ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում: ՀԷՑ-ի առաջիկա ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 5953