Ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին ժամը 23.00-ից մինչեւ սեպտեմբերի 15-ի ժամը 06.00-ն եւ սեպտեմբերի 15-ին ժամը 23.00-ից մինչեւ սեպտեմբերի 16-ի ժամը 06.00-ն Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվելու է երթեւեկությունը Հանրապետության հրապարակում:«Հորդորում ենք բոլոր վարորդներին՝ վերը նշված ժամերից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցներն Հանրապետության հրապարակի տարածքից, հակառակ դեպքում Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք», - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 3979