FOREX-ը պարգեւատրել է Վրաստանի բանկերին ու բրոքերական ընկերություններին
05.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
Վրաստանի FOREX Ասոցիացիան պարգեւատրել է Վրաստանի լավագույն բանկերին ու բրոքերական ընկերություններին:
Պարգեւատրման արարողությունն անց է կացվել Վրաստանի Ազգային բանկում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով Տրենդին, մրցույթին մասնակցել են Վրաստանի 17 առեւտրային բանկեր:
Առաջին տեղը զբաղեցրել է “Վրաստանի բանկը”, երկրորդը` “TBC-բանկը”, երրորդը` “Հանրապետություն բանկը”:
Վրաստանի արժեթղթերի շուկայում գործող 15 բրոքերական ընկերություններից առաջին տեղը զբաղեցրել է Galt&Taggart Securities ընկերությունը: Երկրորդ տեղը զբաղեցրել են ՙՎրացական ներդրումային խումբն՚ ու ՙTBC-բրոքերը՚, երրորդը` “Վրացական ներդրումային խումբ պլյուսը”:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: