Ռադիոիզոտոպների կենտրոնի կառուցումը մոտենում է ավարտին

06.09.2016 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածք:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրն ունի երեք փուլ՝ Ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման, Ճառագայթային բուժման եւ Քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում:

Ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնում իրականացվում են ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով հագեցման, ինչպես նաեւ արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները:

Ավարտվել է նաեւ Ճառագայթային բուժման կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը, եւ մեկ ամսից կհայտարարվի շինարարական աշխատանքների իրականացման եւ սարքավորումների գնման կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ:

Կենտրոնի կառուցման ծրագիրն իրականացնում է «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությունը:

Դիտում՝ 3584

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW