Հայէկոնոմբանկ. Պահպանելու ենք ԲՏԱ Բանկի բոլոր մասնաճյուղերը

25.08.2016 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ գրանցվել է Հայէկոնոմբանկի 6 մասնաճյուղ, որոնք նախկինում պատկանում էին ԲՏԱ Բանկին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքը, գրանցվել են, մասնավորապես, «Կումայրի», «Դավիթ Անհաղթ», «Սայաթ Նովա», «Տաշիր», «Կոմիտաս» մասնաճյուղերը, իսկ ԲՏԱ Բանկի գլխամասը գրանցվել է որպես Հայէկոնոմբանկի «Սախարով» մասնաճյուղ:
 
Մեկնաբանելով ԿԲ այս որոշումը` Հայէկոնոմբանկում Banks.am-ին հայտնել են, որ պատրաստվում են պահպանել ԲՏԱ Բանկի բոլոր մասնաճյուղերն ու գլխամասը, իսկ գլոբալ կադրային կրճատումներ որպես այդպիսին չեն լինելու:

Հայէկոնոմբանկում նաեւ տեղեկացրել են, որ ԲՏԱ Բանկի նախկին մասնաճյուղերում այս պահին ընթանում է բրենդի վերափոխման գործընթաց:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 18-ին Հայէկոնոմբանկի եւ ԲՏԱ Բանկի բաժնետերերը կողմ էին քվեարկել բանկերի միացմանը, ինչի արդյունքում ԲՏԱ Բանկը դադարելու էր գործել որպես առանձին իրավաբանական անձ, իսկ նրա բոլոր իրավունքներն ու պարտականություններն անցնելու էին իրավահաջորդ բանկին՝ Հայէկոնոմբանկին:

Իսկ նախօրեին արդեն ուժը կորցրած է ճանաչվել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան:

Դիտում՝ 16423
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW