Դիլիջանում ընթանում է երիտասարդ տնտեսագետների ամենամյա փառատոնը

15.08.2016 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ)` Դիլիջան քաղաքում գտնվող «Տնտեսագետ» մարզաառողջարանային ճամբարում օգոստոսի 13-ից 25-ն անցկացվում է «Ուսանողական ամառ 2016» ամենամյա մարզամշակութային փառատոնը:

ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված փառատոնի շրջանակներում ՀՊՏՀ 6 ֆակուլտետները ներկայացնող ջոկատները այս տարի կրում են Արցախի տարբեր շրջանների անունները, իսկ փառատոնը որդեգրել է «Մենք Արցախն ենք» խորագիրը:

Փառատոնի ընթացքում մասնակից ջոկատներն իրենց ուժերն են չափում մարզական եւ մշակութային տարբեր մրցույթներում:

Առանձնահատուկ տեղ է հատկացված ռազմահայրենասիրական միջոցառումների իրականացմանը: Ուսանողները կմասնակցեն հրաձգության մրցույթին, կհաղթահարեն անտառային արգելագոտին, ինչպես նաեւ կկազմակերպվեն ճանաչողական երեկույթներ եւ ռազմահայրենասիրական այլ ծրագրեր:

Դիտում՝ 5704

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW