Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն ու Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը գործարկել են համատեղ ակցիա:Ինչպես հայտնել են բանկում, ակցիայի շրջանակում հուլիսի 1-ից 50%-ով կրճատվել են դեպի Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Վրաստան եւ Մոլդովա իրականացվող փոխանցումների միջնորդավճարը՝ կազմելով փոխանցվող գումարի 1%-ը: Ակցիան կգործի մինչեւ 2016թ. դեկտեմբերի 31-ը: Առէկսիմբանկի Գովազդի եւ մարքեթինգի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանի խոսքով` մասնակցելով ակցիային՝ հաճախորդները կստանան լրացուցիչ հնարավորություններ, քանի որ բանկն ընդյալնել է ակցիայի մասնակից երկրների ցանկը` ընդգրկելով Ռուսաստանը եւ Ղազախստանը: Առէկսիմբանկում հիշեցրել են, որ բանկն իրականացնում է առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ Moneygram, Anelik, Unistream, Sigue Money Transfer, Конверс Трансфер, Ria Money Transfer, Best համակարգերով, «Գազպրոմբանկ-Էքսպրես» առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաեւ բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ`միեւնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով: Tweet Դիտում՝ 16094