Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօրվա նիստում որոշել է 2,58 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: ՀԾԿՀ սահմանած նոր սակագներով՝ 0,38 կՎ եւ ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում՝ բնակչության) համար գործող ցերեկային սակագինը, որը 1 կՎտժ-ի համար կազմում էր 48,78 դրամ, նվազեցվել է մինչեւ 46,2 դրամ, իսկ գիշերայինը 38,78 դրամից դարձել է 36,2 դրամ:6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 1 կՎտժ-ի համար դարձել է 43,2 դրամ՝ նախկին 45,78 դրամի փոխարեն, իսկ գիշերայինը՝ 33,2 դրամ՝ 35,78 դրամի փոխարեն:Միեւնույն ժամանակ, 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը դարձել է 37,2 դրամ՝ 39,78 դրամի փոխարեն, իսկ գիշերայինը՝ 33,2 դրամ՝ 35,78 դրամի փոխարեն:110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 37,28 դրամից իջեցվել է մինչեւ 34,7 դրամ, իսկ գիշերային սակագինը 33,28 դրամից դարձել է 30,7 դրամ:Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2016թ. օգոստոսի 1-ից:Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ավարտվում է էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորման ժամկետը «Տաշիր» հիմնադրամի եւ ՀՀ կառավարության կողմից: Վերջիններս մինչեւ 250 կՎտժ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար սակագինը փոխհատուցում էին 6,98 դրամի չափով: Ստացվում է, որ օգոստոսի 1-ից բնակչությունը 4,4 դրամ ավելի կվճարի 1 կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց: Tweet Դիտում՝ 3932