ՀՀ Կենտրոնական բանկի, «Տնտեսագիտական կրթության եւ հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի եւ «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի (ՀՖՀՀ) միջեւ հունիսի 20-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր:Ինչպես հայտնել են ԿԲ-ում, հուշագրով «Տնտեսագիտական կրթության եւ հետազոտությունների աջակցման կենտրոն»-ը ֆինանսավորում կտրամադրի միաժամանակ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում եւ «Ժան Մուլեն Լիոն 3» համալսարանում ուսանող այն ասպիրանտին, որը հետազոտություններ է իրականացնում բանկային եւ ֆինանսական իրավունքի ոլորտում: «Այս հուշագրի ստորագրումը եւ ֆինանսական եւ բանկային իրավունքի առաջին ասպիրանտուրայի ստեղծումը խոշոր ներդրում է ՀՀ ֆինանսական եւ բանկային համակարգի ապագայում: Այն բացառիկ հնարավորություն է ստեղծում ֆինանսական եւ բանկային ոլորտում զարգացնելու ՀՀ գիտական ներուժը եւ հետագայում Հայաստանում ներդնելու միջազգային լավագույն փորձը: Հուշագրի ստորագրումը ՀՀ ԿԲ-ի, «Տնտեսագիտական կրթության եւ հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի եւ «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի գործակցության կարեւոր նվաճումն է»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 6522