ՀՀ Կենտրոնական բանկը Հարվարդի համալսարանի Ռուսական եւ եվրասիական ուսումնասիրությունների Դեվիս կենտրոնի հետ հունիսի 15-ին կնքել է Փոխըմբռնման հուշագիր:Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը եւ Դեվիս կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդրա Վաքրուն:Հուշագրի համաձայն՝ ՀՀ ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը յուրաքանչյուր տարի կհյուրընկալի Հարվարդի համալսարանի 3-4 ուսանողների, որոնք իրենց պրակտիկայի շրջանակում կիրականացնեն Հայաստանի ու տարածաշրջանի վերաբերյալ հերազոտություններ:Հարվարդի համալսարանի եւ Կենտրոնական բանկի այս գործակցությունն սկսել է 3 տարի առաջ, եւ այժմ հուշագրով այն ամրապնդվում ու երկարաժամկետ համագործակցության է վերածվում:Նույն հուշագրով, իր հերթին Հարվարդի համալսարանը տարեկան կհյուրընկալի ՀՀ ԿԲ-ի 2 աշխատակիցների՝ ֆինանսների, մակրոտնտեսագիտության, հանրային կառավարման բնագավառներում ակադեմիական հետազոտություններ իրականացնելու նպատակով:«Այս հուշագիրը ՀՀ ԿԲ-ի եւ Հարվարդի համալսարանի գործակցության կարեւորագույն ձեռքբերումն է: Այն հետազոտություններ իրականացնելու յուրօրինակ հնարավորություն կընձեռի ինչպես ԿԲ-ի աշխատակիցներին, այնպես էլ Հարվարդի համալսարանի ուսանողներին եւ էապես կնպաստի գիտելիքների ձեռքբերմանը, հետազոտական կարողությունների զարգացմանը եւ դրանց միջազգային փոխանակմանը: Հուշագիրը գիտելիքների կրկնապատկման եւ փոխանակման հարցում միջազգային պատրաստակամության լավագույն նմուշ է»,- ասված է ԿԲ տարածած հաղորդագրությունում: 2014թ. ՀՀ-ում պրակտիկա անցած՝ Հարվարդի համալսարանի ուսանողների հետ Banks.am-ի զրույցը կարդացեք այստեղ, իսկ 2015-ինը՝ այստեղ: Tweet Դիտում՝ 4415