Պրոմեթեյ Բանկը համագործակցում է EasyPay ընկերության հետ

02.06.2016 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը տեղեկացնում է, որ իր հաճախորդներն այսուհետ կարող են օրվա ցանկացած ժամի համալրել իրենց քարտային եւ բանկային հաշիվները, ինչպես նաեւ իրականացնել վարկերի մարումներ EasyPay համակարգի բոլոր՝ շուրջ 500 տերմինալների միջոցով:

«Սա բացառիկ հնարավորություն է վարկառուների եւ քարտապանների համար, քանի որ անգամ բանկի ոչ աշխատանքային ժամերին՝ մինչեւ ժամը 23:59-ը, նրանց կողմից տերմինալների միջոցով կատարված վարկերի մարումները կամ հաշվի եւ քարտի մուտքերը կընդունվեն տվյալ աշխատանքային օրով, այլ ոչ թե հաջորդ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Մեկ գործարքի նվազագույն գումարը 1000 դրամ է, իսկ առավելագուն գումարը՝ 100 000 դրամ: Յուրաքանչյուր գործարքի դիմաց տերմինալը գանձում է 300 դրամ միջնորդավճար:

«Կատարելով վճարումներ տերմինալների միջոցով՝ հաճախորդները կտնտեսեն բանկ այցելելու եւ գործարքը կատարելու համար պահանջվող ժամանակը եւ ճանապարհածախսը»,- նշել են Պրոմեթեյ Բանկում:

Քարտային եւ բանկային հաշիվների համալրման կամ վարկերի մարման համար անհրաժեշտ է՝

- EasyPay տերմինալներից մուտք գործել «Ֆինանսական ծառայություններ» բաժին,
- Ընտրել «Պրոմեթեյ Բանկ»-ը,
- Ընտրել գործողության տեսակը՝ վարկի մարում, քարտի համալրում, հաշվի համալրում:

Վարկի մարման համար անհրաժեշտ է մուտքագրել վարկային պայմանագրի համարը, օրինակ՝ TV00000:

Բանկում ընդգծել են, որ քարտի համալրման համար անհրաժեշտ է մուտքագրել ոչ թե քարտային հաշվի համարը, այլ քարտի վրա դաջված համարը, օրինակ՝ 5263000000000000:

Բանկային հաշվի համալրման համար անհրաժեշտ է մուտքագրել բանկային հաշվի համարը, օրինակ՝ 1660000000000000:

Դիտում՝ 3972
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai