«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը աուդիտորական շուկայի առաջատարն է
30.05.2016 | 10:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Գրանթ Թորնթոն»

«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվեփակվող տարում գրանցել է առավելագույն հասույթն ու կրկին զբաղեցրել շուկայի առաջատարի դիրքը:
Ընկերությունում նշել են, որ մոտ 1,5 մլրդ դրամ ընդհանուր հասույթով «Գրանթ Թորնթոն»-ին բաժին է ընկնում հայաստանյան աուդիտորական եւ խորհրդատվական շուկայի 24%-ը:
«Արդեն մի քանի տարի շարունակ «Գրանթ Թորնթոն»-ը զբաղեցնում է առաջատարի դիրքը Հայաստանի աուդիտորական ծառայությունների շուկայում, որում գործում են 30-ից ավելի ընկերություններ, այդ թվում`միջազգային խոշոր ցանցերի անդամներ»,- ասված է հաղորդագրությունում:
«Մեր թիմն ունի մեկ նպատակ. առավելագույն օգուտ բերել մեր հաճախորդ ընկերություններին: Անշուշտ, ուրախ ենք, որ 2015թ. գրանցած արդյունքներն արդարացրեցին մեր սպասումները»,- ասել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը:
«Անցյալ տարում մեզ հաջողվեց շուկային մատուցել միանգամայն նոր, յուրօրինակ ծառայություններ, զարգացնել արդեն գոյություն ունեցող ծառայությունների տեսակները, ավելացնել մեր անձնակազմի մասնագիտական ներուժը՝ մշտապես հավատարիմ մնալով որակյալ աշխատանքի սկզբունքին: Շնորհակալ եմ մեր թիմի բոլոր անդամներին իրենց նվիրման համար եւ վստահ եմ, որ առջեւում միասին նորանոր ձեռքբերումներ ենք գրանցելու»,- հավելել է նա:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: