Իրանական Kayson ընկերությունը մտադիր է ներդրումներ իրականացնել ՀՀ-ում

18.05.2016 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է իրանական Kayson ընկերության նախագահ Մոհամմադ Ռեզա Անսարիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը ողջունել է իրանցի գործարարների այցը Հայաստան եւ նշել, որ գործադիրը պատրաստ է քննարկել եւ աջակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ծավալմանն ու զարգացմանը:

Մոհամմադ Ռեզա Անսարին նշել է, որ իր ղեկավարած Kayson ընկերությունը՝ որպես միջազգային կապալառու կազմակերպություն, գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, մասնագիտացած է շինարարական, առեւտրային, ինժեներական, ֆինանսական, ներդրումային ծառայությունների ոլորտում եւ ցանկություն ունի ներդրումային ծրագրեր իրականացնել նաեւ Հայաստանում:

Զրուցակիցները քննարկել են տրանսպորտային եւ ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման, քաղաքաշինության, ճանապարհաշինության եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Նշենք, որ Kayson-ը հիմնադրվել է 1975թ.: Ընկերությունը Իրանից դուրս նախագծեր է սկսել իրականացնել 1998-ից եւ ներկայում գործում է չորս աշխարհամասում՝ Ասիա, Եվրոպա, Աֆրիկա եւ Ամերիկա:

Դիտում՝ 4061
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW