Կմշակվեն ծիրանի ցրտադիմացկուն եւ ուշահաս սորտեր

18.05.2016 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:   

Ինչպես հաղորդում են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, այցելության սկզբում Սերգո Կարապետյանը եղել է «Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում եւ օգտագործում» ծրագրի շրջանակում 2012թ. հիմնված ծիրանենու կոլեկցիոն այգում, որտեղ պահպանվում է հայկական ծիրանենու 82 գենետիկ սորտ:

«Այս այգին հիմնվել է ծիրանենու տեղական ռեսուրսների պահպանման, մշակության զարգացման եւ մեր սերունդներին փոխանցելու նպատակով։ Միաժամանակ, սելեկցիայի արդյունքում անհրաժեշտ է ստանալ նոր ցրտադիմացկուն եւ ուշահաս սորտեր»,- ասել է նախարարը:

Սերգո Կարապետյանը հավելել է, որ ներկրվել են եվրոպական լավագույն սորտեր, եւ   նախատեսվում է ստեղծել տնկարանային տնտեսություն` հետագայում պատվաստումներ կատարելու եւ լավագույն սորտերը գյուղացիական տնտեսություններին վաճառելու համար:

Այս տարի կենտրոնում հիմնվել է նաեւ խաղողի կոլեկցիոն այգի, որտեղ մշակվելու են տեղական սեղանի եւ տեխնիկական սորտեր: Նախարարը նշել է, որ Հայաստանում գոյություն ունի տեղական խաղողի ավելի քան 600 սորտ, որոնց միայն մի մասն է դեռ ներկայացված այգում, եւ հավաքագրման գործընթացը շարունակվում է:

Արտասահմանից ներկրված խաղողի տնկիների միջոցով այստեղ հիմնվելու է նաեւ ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսություն: Ծանոթանալով կենտրոնի ընթացիկ աշխատանքներին` նախարարը տվել է հանձնարարականներ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:  

Դիտում՝ 5386
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW