Երեւան, 12 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Վիմպելկոմը”, որին պատկանում է “ԱրմենՏելի” բաժնետոմսերի 90%-ը, հայտարարել է, որ ընկերության ներկայացուցիչները հանդիպել են հայկական պրովայդերների հետ “եւ վերջիններս որեւէ դժգոհություն չեն հայտնել”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` ”Վիմպելկոմի” տարածաշրջանային PR մենեջեր Արտյոմ Մինաեվն ասել է. “Հինգշաբթի մենք հանդիպել ենք պրովայդերների ներկայացուցիչների հետ եւ վերջիններս որեւէ դժգոհություն չեն հայտնել: Մենք հանդես ենք գալիս ազատ մրցակցության օգտնին` ներկա իրավիճակը դիտելով որպես անցողիկ եւ պատրաստ ենք այս ժամանակահատվածի համար մշակել փոխընդունելի լուծումներ”: ՄԵԴԻԱՄѕԕ͠գործակալությունը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը “ԱրմենՏելին” թույլ տվեց իր ցանցից անջատել IP-հեռախոսակապի ծառայություններ մատուցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, քանի որ տվյալ բնագավառը շարունակում է համարվել “ԱրմենՏելի” մենաշնորհը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8593