Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ-ի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջեւ այսօր ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրին:Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել վարկ $30 մլն չափով: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համարժեքության եւ հուսալիության պահպանման ջանքերին՝ էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների եւ էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով: Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 14.5 տարին՝ արտոնյալ, մայր գումարի հավասար կիսամյակային վճարումների մարման եղանակով: Վարկի տոկոսադրույքը լողացող է՝ 6-ամսյա Libor + լողացող սպրեդ, պարտավորության վճարը` 0.25%, հաշվարկվում է վարկի չօգտագործված գումարի նկատմամբ: Tweet Դիտում՝ 3160