Կամավորների աշխատանքային երաշխիքները կամրապնդվեն օրենքով

12.05.2016 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կավառավության այսօրվա նսիտում գործադիրը հավանության է արժանացրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով աշխատանքային երաշխքիներ կսահմանվեն կամավորների համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի փոխանցմամբ՝ նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովում՝ 2016թ․ ապրիլի 1-ից հետո կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքների (աշխատատեղի պահպանում եւ վարձատրության կազմակերպում) սահմանմամբ:

Նախագծի համաձայն՝ առաջարկվող իրավական կարգավորումներին կտրվի հետադարձ ուժ՝ դրանք տարածելով 2016թ․ ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Դիտում՝ 3421

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW