ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է «Սուպերդրույք» ծառայության պայմանները

26.04.2016 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարեխիղճ վարկառուների համար բարելավել է ապառիկի վարկավորման պայմանները:

Բանկում նշել են, որ վարկառուն, միանալով «Սուպերդրույք» ծառայությանը եւ բարեխղճորեն սպասարկելով ապառիկն առնվազն 6 ամիս, ամբողջական մարումից հետո կստանա պարգեւավճար` տրամադրված վարկի մայր գումարի մինչեւ 20%-ի չափով:

«Սուպերդրույք» ծառայության շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկը 3 հազ-ից ավելի վարկառուի վերադարձրել է շուրջ 10 մլն դրամ:

Բանկում հայտնել են, որ ապառիկ վարկ կարող են ստանալ 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձիք, որոնց տարիքը վարկի մարման պահին չի գերազանցի 65-ը: Ապառիկի տրամադրման մասին որոշումն ու դրա ձեւակերպումը կատարվում են հաշված րոպեների ընթացքում:

Դիտում՝ 14934

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW