«Տաշիրը» նախաձեռնել է #МИРАРЦАХУ ակցիան

16.04.2016 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Տաշիր» ընկերությունը նախաձեռնել է #МИРАРЦАХУ ակցիան:

«Ստեղծված ծանր իրավիճակը ստիպել է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերին միավորվել արցախցիներին աջակցելու համար: Հավատարիմ մնալով դժվար պահերին Հայրենիքին օգնելու եւ աջակցելու սկզբունքին՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աշխատակիցները միացել են համահայկական նախաձեռնությանը, որը մյուս ընկերությունների հետ միասին Հայաստանի եւ այլ երկրների տարածքում կոչված է ֆինանսական ու մարդասիրական օգնություն տրամադրել Հանրապետության բնակիչներին:
 
#МИРАРЦАХУ ակցիան հանրային է, եւ հաշվեհամարին ստացված բոլոր միջոցներն ուղղվելու են տարածաշրջանում խաղաղ կյանքի աջակցությանը»,- նշված է ընկերության կայքում:

Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր ցանկացողները:

Ակցիան գործում է Հայաստանի եւ Ռուսաստանի տարածքում:

Դիտում՝ 12267

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW