«Գրանթ Թորնթոն» ընկերությունը որոշում է կայացրել նպատակային եւ երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել զոհված զինծառայողներից մեկի ընտանիքին:«Աջակցության շրջանակում «Գրանթ Թորնթոն» ընկերությունը ֆինանսական օգնություն կցուցաբերի ս.թ. ապրիլին Արցախում զոհված զինծառայողի ընտանիքին (անունը չի նշվում ավելորդ չարաշահումներից խուսափելու նպատակով)՝ ամենամսյա դրամական փոխանցում կատարելով նրա երկու անչափահաս երեխաների (2 եւ 3 տարեկան) հաշվեհամարներին մինչեւ նրանց 16-ամյակը՝ հաշվեհամարների տնօրինող նշանակելով վերջիններիս մորը»,- նշված է ընկերության հաղորդագրությունում:«Գրանթ Թորնթոն»-ում ընդգծել են, որ սույն հաղորդագրությունը հրապարակվում է «միմիայն որպես կոչ Հայաստանում գործող խոշոր կազմակերպություններին՝ խրախուսելով նրանց պատասխանատվություն ստանձնել այն ընտանիքների նկատմամբ, որոնք իրենց հայրերին ու զավակներին կորցրեցին մարտի դաշտում՝ բոլորիս անվտանգությունը ապահովելու համար»:«Լիահույս ենք, որ մեր գործընկերները կմիանան այս նախաձեռնությանը եւ, իրենց հնարավորությունների սահմաններում, կսատարեն մեր հայրենակիցներին՝ փորձելով փոքրիշատե թոթափել վերջիններիս հոգսը: Այս ցավը բոլորինս է եւ մեր պարտքն է այսօր լինել մեր հերոսների ընտանիքների կողքին»,- նշել են ընկերությունում: Tweet Դիտում՝ 9223